Սոչի-2014. Օլիմպիական խաղերի փակման արարողություն. ուղիղ միացում
Ավարտին մոտեցավ 22-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը: Սոչիի Օլիմպիադայի մեդալների հաշվարկում առաջին տեղ գրավեց Ռուսաստանի հավաքականը: Օլիմպիադային մասնակցեցին 2800 մարզիկներ, ովքեր ներկայացրեցին 88 պետություն։ 7 մարզաձևի 15 ենթակարգում խաղարկվեցին մեդալների 98 հավաքածու, որը ռեկորդային էր ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ընթացքում: