Յուլյա Տիմոշենկոն ժամանել է Մայդան. ուղիղ միացում
Ժամեր առաջ ազատ արձակված Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն ժամանել է Կիևի Մայդան:
Հիշեցնենք, որ Գերագույն ռադան հայտարարեց, որ Յանուկովիչը չարաշահել է նախագահի իր լիազորությունները և որոշում կայացրեց երկրում նախագահական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին:
Միևնույն ժամանակ Տիմոշենկոն Խարկովի հիվանդանոցից դուրս գալուց հետո հայտարարել է, որ պատրաստվում է մասնակցել նախագահական ընտրություններին, որոնք տեղի կունենան մայիսի 25-ին: