211652_close_icon
views-count1001 դիտում article-date 13:10 22-02-2014

Ջրհեղեղներ՝ Բուրունդիում․ կա 69 զոհ

Աֆրիկյան Բուրունդի պետությունում տեղատարափ անփրձների հետևանքով առաջացած ջրհեղեղները ավելի քան 69 մարդու կյանք են խլել։ Այս մասին փոխանցում է CNN-ը։ Բացի այդ, տուժել է մոտ 180 մարդ։ Ըստ հեռուստաընկերության տվյալների, մի քանի հազար մարդ անօթևան է մնացել։ Նշենք, որ տեղատարափ անձրևները դեռ չեն դադարել։ Երկրի իշխանությունները փորձում են լայնածավալ փրկարարական գործունեություն ծավալել։ Նրանց օգնում են Կարմիր Խաչի փրկարարները։

Նմանատիպ նյութեր