Բուրունդիում սողանքներից 18 մարդ է զոհվել
AFP գործակալությունը հայտնել է, որ Բուրունդիում սողանքներից 18 մարդ է զոհվել:
Սողանքների պատճառը մի քանի օր տևած հորդառատ անձրևներեն են, հատկապես տուժել են աֆրիկյան այդ պետության արևմտյան շրջանները:
Տասնյակ տներ են ավերվել, ոչնչացվել է նաև ողջ բերքը:
Հայտնի է նաև, որ 12 մարդ զոհվել է այն ժամանակ, երբ փորձել է սողանքից թաքնվել եկեղեցում, մնացածները զոհվել իրենց տներում կամ փողոցներում: Ներկայումս փրկարարները փնտրում են անհայտ կորածներին և տուժածներին օգնություն են ցուցաբերում: