Բուրունդիում պետական հեղաշրջման փորձի ու բողոքի շարունակական ակցիաները պատճառով 105 հազար մարդ լքել է երկիրը
Արևելյան Աֆրիկայում գտնվող և աշխարհի ամենաաղքատ երկիր համարվող Բուրունդիում պետական հեղաշրջման փորձի ու բողոքի շարունակական ակցիաները պատճառով 105 հազար մարդ լքել է երկիրը: Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, aյդ մասին մայիսի 15-ին հայտարարել է փախստականների հարցրով ՄԱԿ գերագույն հանձնակատարի մամուլի քարտուղար Կարեն դե Գրյուիժիլը:
Նրա խոսքերով, ավելի քան 70 հազար բուրունդցի փախել է Տանզանիա, 27 հազարը՝ Ռուանդա, ավելի քան 9 հազարը՝ Դեմոկրատական Կոնգո: