3432 դիտում
23:03 17-12-2015
Ոստիկանությունը վերահսկում է մարզերում իրականացվող հավաքների ընթացքը. ՀՀ ոստիկանության հայտարարությունը. տեսանյութ
2015 թվականի դեկտեմբերի 16-ին Ազատության հրապարակում իրականացվող հավաքի ընթացքում Վարուժան Ավետիսյանը տեղեկատվություն է տարածել այն մասին, որ Րաֆֆի Հովհաննիսյանի, Արմեն Մարտիրոսյանի, Զարուհի Փոստանջյանի և Դավիթ Սանասարյանի կողմից Կապան քաղաքում և Սյունիքի մարզի այլ քաղաքներում իրականացվող հավաքների ընթացքում ոստիկանությունը, դրսևորելով «հանցավոր անգործություն», չի կանխել հավաքը խանգարելու փորձերը:
Տեղեկացնում ենք, որ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի կարգով ոստիկանությունն ապահովել է հասարակական կարգի պահպանությունը Սյունիքի մարզում իրականացվող բոլոր հավաքների վայրերում: Մասնավորապես՝ դեկտեմբերի 16-ին Կապան քաղաքում հավաքի կազմակերպչի պահանջով ոստիկանության ծառայողները նախականխել են հավաքի համախոհ և հակընդդեմ կարծիք ունեցող մասնակիցների միջև հնարավոր բախումը` այդ կերպ երաշխավորելով հավաքի բոլոր մասնակիցների` արտահայտվելու ազատության իրավունքը: Ոստիկանության կողմից կանխվել է նաև հավաքի մասնակցի կողմից խրտվիլակ այրելու միջոցով կրքեր բորբոքելու փորձը:
Կապան քաղաքում հավաքի բնականոն ընթացքին սպառնացող հակաիրավական արարքներ չեն կատարվել, ոստիկանության գործողությունները եղել են իրավիճակին համարժեք և համաչափ:
Ոստիկանությունն օրենքով սահմանված կարգով վերահսկում է մարզերում իրականացվող հավաքների ընթացքը, ձեռնարկում բոլոր անհրաժեշտ միջոցները հասարակական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
[b]ՀՀ ոստիկանություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
14332 դիտում
19:03 08-08-2017
Գեղարքունիքի մարզպետը վերահսկում է «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքները
Այս բաժնից
1027 դիտում
23:10 30-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ
1174 դիտում
22:59 30-01-2025
Նոր Նորքի 2-րդ զանգվածի «Վերածննդի այգին» բարեկարգվում է
757 դիտում
22:52 30-01-2025
Նիկոլ Փաշինյանը ցավակացել է Վաշինգտոնում ինքնաթիռի ու ուղղաթիռի մասնակցությամբ աղետի առիթով