Բակո Սահակյանն ընդունել է հերոսաբար զոհված կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծնողներին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է հերոսաբար զոհված ԼՂՀ ՊԲ կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ծնողներ Լեւոն եւ Մարինե Հովհաննիսյաններին:
Նախագահն անդառնալի է համարել Արմեն Հովհաննիսյանի եւ հայրենի երկրի պաշտպանության համար նահատակված բոլոր հայորդիների կորուստը` միեւնույն ժամանակ ընդգծելով, որ հանուն հայրենիքի ազատության եւ անկախության ցուցաբերվող հերոսությունն ու անձնվիրությունը հանդիսանում է մեր ժողովրդի հարատեւության կարեւորագույն հիմքերից մեկը:
Հանդիպմանը ներկա էր ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը: