Փետրվարի 21-22-ը կդադարեցվի Արարատի մարզի Արգավանդ և Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը
                        «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, այսօր, փետրվարի 21-ին ժամը 22.00-ից մինչև փետրվարի 22-ը ժամը 22.00-ն կդադարեցվի Արարատի մարզի` Արգավանդ և Գեղանիստ գյուղերի ջրամատակարարումը:
	
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

