Գեղարքունիքի մարզի մի շարք գյուղերի ջրամատակարարումը կդադարեցվի
                        «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ  Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲԸ կողմից Հացառատ պ/կ-ի  հոսանքազրկման պատճառով, ս․թ․  ապրիլի 12-ին ժամը 11։00-17։00  կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝  Գավառ քաղաքի, Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Նորատուս, Արծվաքար, Հացառատ գյուղերի ջրամատակարարումը: 
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
[b]«Վեոլիա Ջուր» ՓԲԸ
[/b]
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
            

