Քրեական «հեղինակություն» Թևոսիկը առողջական խնդիրներ ունի
Քրեական «հեղինակություն» Թեւոս Սաֆարյանը առողջական խնդիրներ ունի եւ գտնվում է Արդարադատության նախարարության դատապարտյալների հիվանդանոցում: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը:
Նա նշեց, որ չի կարող ասել, թե Թեւոս Սաֆարյանը կոնկրետ ինչ առողջական խնդիրներ ունի, սակայն ավելացրեց, որ գտնվում է բժիշկների հսկողության տակ եւ համապատասխան բուժում է ստանում:
«Ներկա պահին, կարելի է ասել, առողջական վիճակը նորմալ է»,- ավելացրեց Գ. Ղլեչյանը:
Հիշեցնենք, որ Թեւոս Սաֆարյանը ամիսներ առաջ կալանավորվել էր, իսկ հունվարի 27-ին սպանվել էր Թեւոս Սաֆարյանի եղբայրը` Արթուր Սաֆարյանը: