7830 դիտում
23:41 24-06-2014
Քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Թևոսիկը երբեք որևէ գործարքի մեջ չի եղել Իսոյի հետ
Ի պատասխան մամուլում երեկ տեղ գտած հրապարակումների, ասենք, որ, ըստ մեր հավաստի աղբյուրների, քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Թևոսիկը (Թևոս Սաֆարյան) երբեք որևէ գործարքի մեջ չի եղել և չէր կարող լինել «Դուքենդո» ֆեդերացիայի նախկին անդամ Իսոյի (Իսրայել Սարգսյանի) հետ, իսկ դա նշանակում է, որ, այսպես ասած, «քցած» 4 մլն եվրոն հորինոված թիվ է ու պատմություն: Մնում է հուսալ, որ այդ մտքի հեղինակներն և այն տարածողները գիտակցում են իրենց քայլի իրական արժեքը ու պատրաստ են պատասխանելու իրենց սխալների համար:
Հիշեցնենք, որ ներկայումս նույն Իսոն է (Իսրայել Սարգսյան) մեղադրվում քրեական աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկի (Թևոս Սաֆարյան) եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանությունը պատվիրելու եւ ապօրինի զենք կրելու մեջ: Ինչպես հայտնի է, Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարվել է հունվարի 27-ին, Արամի նրբանցքի 5ա շենքի բակում: Հետևապես, այդ վարկածը իրատեսական չէ, իսկ շահարկվում է՝ գործի բուն մեղավորմներից կասկածները շեղելու նպատակով, միևնույն ժամանակ նոր ոխի լուծման պահանջ ստեղծելով, որպեսզի կրիմինալի ձեռքերով վերանան պետական ապարատի համար «անցանկալի, ավելորդ» մարդիկ: Առավել հավանականը ոչ թե կոռուպցիայից ելնելով ցուցաբերվող, մեղմ ասած, անբարեխղճությունն է, այլ պետական ապարատի միացված մսաղացը, որը անպայման դեռ շատերին է վնասելու:
Իսկ այդ նախագծի անհաջողության դեպքում, ինչպես միշտ, համակարգը կբավարարվի մեկ-երկու քավության նոխազներով, որոնք սովորաբար ամենաթույլ օղակներն են լինում: Հենց այսպես էլ մեր երկրում հետաքննվում են, ցավոք, ոչ միայն քրեական գործերի մեծ մասը:
Նմանատիպ նյութեր
35152 դիտում
12:30 20-12-2014
Ազատ է արձակվել հանցագործ աշխարհում մեծ հեղինակություն համարվող Կայարանցի Թևոսիկը
Այս բաժնից
991 դիտում
21:23 10-01-2025
Վեհափառի տնօրինությամբ Մայր Աթոռում նոր նշանակումներ են կատարվել
1336 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1153 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան