1555 դիտում
08:52 21-02-2014
Վանաձոր համայնքի բյուջեի վրա արգելանք է դրված. Հրապարակ
«Հրապարակ» թերթը գրում է․ «Մեր տեղեկություններով, արդեն շուրջ 10 օր է, ինչ արգելանք է դրված Վանաձոր համայնքի բյուջեի վրա։ Նույն տեղեկությունների համաձայն, պատճառն այն է, որ Վանաձորի քաղաքապետարանը, ի դեմս քաղաքապետ Սամվել Դարբինյանի, չի կատարել իր առջև դրված պարտավորությունը, որով դեռևս 2011թ. պայմանագիր է կնքել Վանաձորի բնակիչներից մեկի հետ, ում պետք է բնակարան հատկացվեր քաղաքի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում։
Բնակարանը, սակայն, պայմանագրով սահմանված ժամկետում չի կառուցվել, և բնակիչը, դիմելով դատարան, բնակարանի գումարն ստանալու իրավունք է ստացել։ Դատարանի վճռով քաղաքապետարանը պարտավորվել է բնակչին վճարել շուրջ 38 հազար ԱՄՆ դոլար գումար։ Այժմ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը քաղաքի բյուջեի վրա կալանք է դրել։
Այս տեղեկությունը երեկ փորձեցինք ճշտել Վանաձորի քաղաքապետի մամուլի գծով օգնական Էդիկ Հովսեփյանից, Ավագանու անդամներից։ Նրանք զարմացան մեր հարցից, ապա Հովսեփյանն ասաց, որ «ոչ հերքում է, ոչ էլ հաստատում»։
Զրուցեցինք նաև դատը շահած բնակչի շահերի ներկայացուցիչ Կարեն Թումանյանի հետ, վերջինս հաստատեց մեր լուրը՝ իրենք ծանուցում են ստացել ԴԱՀԿ-ից, որ բյուջեն արգելանքի տակ է»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
8654 դիտում
14:40 15-03-2018
Կենսաթոշակի վրա արգելանք կարող է դրվել 30 տոկոսի չափով, իսկ նպաստների վրա չի կարող կիրառվել. վարչապետ
2296 դիտում
10:52 22-07-2015
«Հրազդան» մարզադաշտի դրամական միջոցների վրա արգելանք է դրվել. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1231 դիտում
21:09 10-01-2025
Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե
1051 դիտում
20:43 10-01-2025
Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան
865 դիտում
20:18 10-01-2025
Հնդկաստանում ՀՀ դեսպանը Հնդկաստանի պաշտպանության նախարարի հետ կարճ զրույց է ունեցել