211652_close_icon
views-count17368 դիտում article-date 09:30 21-02-2014

Արմավիրցիների կարծիքով, ոստիկանությունը կանխեց շարունակվող վենդետան. վեճի մասնակիցներն ու թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվել են

Այսօր` կեսգիշերին, ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ խմբերը, որոնց մեջ է ներառված եղել քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության ծառայողները, օպերատիվ տվյալններն իրացնելիս, բացատրական աշխատանքի արդյունքում կարողացել են հայտնաբերել փետրվարի 19-ին Արմավիր քաղաքի «Նավասարդ» խորտկարանում վիճաբանած և կրակոց արձակած անձանց: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեղայականով Արմավիրի ոստիկանություն են ներկայացել Արմավիր քաղաքի Աբովյան 141 շենքի բնակիչ 34-ամյա Արթուր Եփրեմյանը` Բուռչո մականվամբ, նրա եղբայրը` Գրիգոր Եփրեմյանը` Բոքսի ապեր մականվամբ և Արմավիրի մարզի Հոկտեմբեր գյուղի բնակիչ 47-ամյա Ցոլակ Ենոքյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, Ա. Եփրեմյանը ոստիկաններին է ներկայացրել նաև 9 մմ տրամաչափի թմբուկավոր ատրճանակ, որի մեջ եղել է 7 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ: Ըստ ֆոտոլրագրողի, այդ պահին խորտկարանում են եղել նաև Ց. Ենոքյանի որդին` 25-ամյա Էվրիկա Ենոքյանը, Սարդարապատ գյուղի բնակիչ 41-ամյա Մկրտիչ Հակոբյանը, Արմավիր քաղաքի Բաղրամյան 11 շենքի բնակիչ 40-ամյա Տիգրան Գալստյանը և Սարդարապատ գյուղի բնակիչ 26-ամյա Սևակ Եփրեմյանը: Ըստ արմավիրցիների պատմածի, կրակոցը արձակել է Ա. Եփրեմյանը «Բուռչոն» և վիճաբանության պատճառը եղել է իբրև իրար թարս նայելը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Եփրեմյանները հանդիսանում են անցյալ տարվա նոյեմբերի 14-ին [url=https://shamshyan.com/old/arm/2013-11-14-qill-armavir-stukach-armen.html]Արմավիրի մարզում սպանված[/url] «Ստուկաչ» մականվամբ 41-ամյա Արմեն Եփրեմյանի հորեղբոր տղաները ու շատ արմավիրցիների կարծիքով, եթե Արմավիրի ոստիկանության մարզային վարչությունն ու Արմավիրի ոստիկանության բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները ու համայնքային ոստիկանության աշխատակիցները օպերատիվ չգործեին ու իրավիճակը չվերցնեին իրենց հսկողության տակ, ապա հնարավոր էր մի կաթիլ մեղրի պատմություն հիշեցնող վիճաբանությունը «Ստուկաչ» Արմենի դեպքի նման ավարտվեր սպանություններով: Տեղի ունեցած միջադեպի բացահայտնման օպերատիվ աշխատանքները ղեկավարում էին ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օպեր գծով տեղակալ Գագիկ Գաբրելյանը և ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Արամ Հովհաննիսյանը: Ի դեպ, երբ Արմավիրի ոստիկանները «Նավասարդ» խորտկարանում, որն ավելի շատ հայտնի է «կպածի օբյեկտ», գործողություններ էին կատարում մի տղամարդ կուրծք ծեծելով հայտարարում էր, թե ոստիկանների օպերատիվ տվյալները հավաստի չեն, ոչ մի միջադեպ էլ տեղի չի ունեցել, նաև հայտարարում էր, որ խորտկարանը սեփական տարածք է, ոչ ոք իրավունք չունի գործողություններ ո ւ նկարահանումներ կատարելու և փորձում էր խոչնդոտել ֆոտոլրագրողի աշխատանքը, սակայն ինչպես ժողովուրդն է ասում` «գող, սիրտը դող» և պարզվեց, որ այդ մարդուն Արմավիրում ավելի շատ ճանաչում են Ուղտի կաշի մականվամբ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/140220144939/]Արմավիրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, փետրվարի 19-ին, կրակոցներ էին հնչել Արմավիր քաղաքում: Ժամը 22:30-ի սահմաններում Բաղրամյան-Երևանյան փողոցների խաչմերուկում գործող «Նավասարդ» խորտկարանում, որը ավելի շատ հայտնի է «կպածի օբյեկտ», մի խումբ անձանց միջև տեղ է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ հնչել են կրակոցներ: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր