211652_close_icon
views-count1107 դիտում article-date 20:08 20-02-2014

Բակո Սահակյանը մասնակցել է «Նվաճված ազատություն» տոնական երեկոյին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր մշակույթի և երիտասարդության պալատում ներկա է գտնվել Արցախի վերածննդի օրվա առթիվ Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի կողմից կազմակերպված «Նվաճված ազատություն» տոնական երեկոյին: Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից տեղեկացնում են, միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի խոսնակ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք:

Նմանատիպ նյութեր