2457 դիտում
22:30 31-01-2021
Սամվել Ֆարմանյան. Միայն Արցախի մեծ մասը չի նվաճված. Հայաստանն էլ է նվաճված
Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է..
«Միայն Արցախի մեծ մասը չի նվաճված. Հայաստանն էլ է նվաճված: Չէր լինի առաջինը, եթե ի սկզբանե չլիներ երկրորդը: Պետք չէ միմյանց խաբել:
Հետո ի՞նչ, որ Հայաստանի ղեկին 2018-ից դրված են մարդիկ, ովքեր հայկական ազգանուն ունեն: Ձեզ թվում է, պարսիկ, հռոմեացի, բյուզանդացի կամ արաբ ու թուրք նվաճողները Հայաստանը կառավարելու համար որպես տեղապահներ ժամանակին ազգությամբ հայերի չէի՞ն նշանակում:
Ուստի, Նիկոլ Ուրացողի դեմ պայքարն իր էությամբ ազգային-ազատագրական է, որի նպատակը նախ մեր երկիրը թուրք-ադրբեջանական թշնամու լծից ազատագրելն է, ապա միայն արժանապատիվ հաշտության կայացումը:
Ազգային ազատագրական պայքարն էլ իր ոսկե կանոններն ունի:
Ա.) Հանուն թշնամու լծից ազգի ազատագրմանը միտված այդ պայքարը մեկ նպատակ ունի և մեկ թիրախ: Մնացյալ ամեն ինչը երկրորդական է, որ կարող է շեղել ու ջլատել այդ պայքարը: Ազգային ազատագրական պայքար մղող ժողովուրդները ապավինում են պատմության թողած դասերին, համատեղում են ջանքերը բնական դաշնակիցների հետ ընդհանուր շահի շուրջ:
Բ.) Ազգային ազատագրական պայքարը սրբագործված է հանուն ազատության նախնիների թափած արյամբ ու նրանց ոգու կանչով: Այդ պայքարը կարող է ունենալ վերելքի ու նահանջի, ոգևորության ու հիասթափության փուլեր, բայց այն չի կարող չհաղթել, եթե ազգը դեռ կենսունակ է և չի որոշել հեռանալ պատմության թատերաբեմից:
Գ.) Ազգային ազատագրական պայքարը նախաձեռնում են նախ ազգի արգանդից դուրս եկած հաշված թվով անհատները, ում խելամիտ ու անձնազոհ գործողությունների արդյունքում ինչ-որ փուլում այն անխուսափելիորեն դառնում է ազատագրական շարժում, հեղեղում բնակավայրերն ու փողոցները և տապալում, սրբում-տանում թշնամու լուծը:
Դ.) Ազգային ազատագրական պայքարում չարտոնված մեթոդներ չկան: Ցանկացած գործողություն կամ տակտիկա, որը մոտեցնում է ազատագրումը թշնամու ու օտարի լծից, արդարացված է:
Ե.) Ազգային ազատագրական պայքարի առաջնորդները ոչ թե ջլատում կամ բաժան-բաժան են անում ժողովրդի տարբեր հատվածները, այլ ամեն գնով ու առանց պայմանականությունների միավորում են ազգը՝ պայքարի հակառակ կողմում թողնելով միայն թշնամուն՝ օտար նվաճողներին ու նրանց հենարանը կազմող հատուկենտ տեղապահներին ու շահառուներին:
Զ.) Ազգային ազատագրական պայքարի հաղթանակի պտուղը Ազատությունն է և պետության Անկախությունը: Իրական անկախությունը դա սեփական շահերը առանց ամոթխածության իրացնելու բացարձակ ազատությունն է: Հաղթանակած ազատագրական շարժումը վերացնում է բոլոր այն գործոնները, որոնք ժամանակին հնարավոր են դարձրել ազգի նվաճումը թշնամու կողմից և նրա տառապանքը:
Է.) Ազգային ազատագրական շարժման առաջնորդները կասկածի տեղ չեն թողնում, որ պատրաստ են անձնազոհության և ամենամեծ հարվածն իրենց վրա վերցնելու: Ազատագրական պայքարում թափված արյունը պատմությունը սրբագործում է, ինչպես թշնամու դեմ պատերազմում ժողովրդի թափած արյունը:
Ը.) Հաղթանակած ազատագրական պայքարի առաջնորդները ժողովրդի հիշողության մեջ դաջվում են իբրև հերոսներ, իսկ թշնամահպատակ գործակալները, տեղապահ-կառավարիչներն ու ուրացողները, որպես դավաճաններ, ում անունները սերնդեսերունդ չի մոռացվում՝ դառնալով դավաճանության ու ուրացման հոմանիշ»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
11250 դիտում
15:21 29-06-2017
ՀՀ-ԵՄ նախաստորագրված համաձայնագրի շուրջ մտահոգությունները տեղին չեն. Սամվել Ֆարմանյան
Այս բաժնից
787 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
817 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»