Հայկական հատուկ ծառայությունները կարող են Ռամիլ Սաֆարովի դատավճիռը կայացնել և իրագործել Ադրբեջանում. տեսանյութ
2004 թվականի փետրվարի 19-ին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը կացնով սպանեց հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Ազատազրկման դատապարտված մարդասպանին Ադրբեջանի կառավարությունը կաշառքով գնեց, Հունգարիայի իշխանությունները նրան հանձնեցին Բաքվին, որտեղ նրան հերոսացրին: Հայաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: Բուդապեշտում հունգարահայերը միջոցառումներ են իրականացնելու, նրանք ցանկանում են Հունգարիայում տեղադրել Գուրգեն Մարգարյանի հուշարձանը:
Աղբյուր` [url=http://www.armnewstv.am/news/22843]armnewstv.am[/url]