211652_close_icon
views-count1511 դիտում article-date 21:46 19-02-2014

ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին ընդունել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, արքեպիսկոպոս Պիետրո Պարոլինը

Փետրվարի 19-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանին ընդունեց Սուրբ Աթոռի պետքարտուղար, արքեպիսկոպոս Պիետրո Պարոլինը: Հանդիպմանը ներկա էր նաև աշխատանքային այցով Սուրբ Աթոռում գտնվող Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ, Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանի և Սուրբ Աթոռի, ինչպես նաև Հռոմի Կաթոլիկ և Հայ Առաքելական եկեղեցիների միջև գոյություն ունեցող բարիդրացիական հարաբերությունների հետագա խորացմանն առնչվող հարցեր: Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Սիրիական ճգնաժամի արդյունքում ստեղծված իրավիճակի, քրրիստոնյաների լայնածավալ արտագաղթի, Մերձավոր Արևելքում քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանման հետ կապված խնդիրների շուրջ:

Նմանատիպ նյութեր