211652_close_icon
views-count6254 դիտում article-date 19:14 19-02-2014

Կապանի հրշեջ փրկարարները ջրատարից դուրս են բերել տղամարդու քայքայված դի

Քիչ առաջ ահազանգ է ստացվել ոստիկանության Կապանի բաժին, որ Կապան քաղաքի Մինաս Պապյան փողոցի 20 շենքի հարակից ջրատարում տղամարդու դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ քննչական խումբը և Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջ-փրկարարական ջոկատի Կապանի փրկարարները` 1 մարտական հաշվարկով: Այս պահին փրկարարները ճոպանի օգնությամբ փորձում են 3 մետր խորությամբ և 2 մետր լայնությամբ ջրատարից դուրս բերել տղամարդու դին: Ոստիկանությունը պարզել է, որ մահացածը 80-ամյա Պավլուշա Սարգսյանն է:

Նմանատիպ նյութեր