Հոմսում վերսկսվել է հումանիտար օգնության մատակարարումը
Սիրիայի Հոմս քաղաքում վերսկսվել է հումանիտար օգնության տրամադրման գործընթացը։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ըստ նահանգապետ Թալյալ ալ Բարազի հաղորդման, Հոմսի թաղամասերից մի խումբ խաղաղ բնակիչներ են տարհանվել, որոնք գտնվում էին ընդդիմադիր զինված ուժերի հսկողության տակ։