1053 դիտում
09:50 19-02-2014
ՀՀ ԳՆ այս տարվա գնումների պլանը բավական հարուստ է․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. « «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության այս տարվա գնումների պլանը բավական հարուստ է։ Պարզվում է՝ այս նախարարությունը 2014թ. գնելու է միանգամից 1000 հատ պետհամարանիշ՝ այդ նպատակով ծախսելով 3.5 մլն դրամ։ 1.3 մլն դրամ էլ ԳՆ-ն ծախսելու է ավտոմեքենաների անիվներ կամ այլ պարագաներ գնելու համար, իսկ 900 հազար դրամի էլ ավտոմեքենաներ կվերանորոգեն։
Թե ինչու է նախարարությունը որոշել այդքան շատ համարանիշ գնել, մնում է միայն ենթադրել։ Համենայնդեպս, միանգամից 1000 հատ պետհամարանիշ գնելը, այնուամենայնիվ, անհասկանալի է։ Արդյո՞ք գյուղատնտեսության նախարարության մեքենաները մինչև հիմա առանց համարների են, հազիվ թե»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1079 դիտում
14:13 20-06-2014
Կառավարությունը հաստատեց Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի վերանայված գնումների պլանը
1915 դիտում
16:52 24-08-2014
Բավական երկար եմ սպասել այս օրվան. Դավիթ Մանոյան
Այս բաժնից
1162 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին
1537 դիտում
18:13 10-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ