211652_close_icon
views-count1046 դիտում article-date 14:13 20-06-2014

Կառավարությունը հաստատեց Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի վերանայված գնումների պլանը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրի կառավարման խորհրդի նիստ: Նիստում քննարկվել և հաստատվել են Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի Տրանշ 1-ի վերանայված գնումների պլանը, ինչպես նաև Տրանշ 1-ի շրջանակում իրականացվող Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի Նոր Շիրակ փողոցի ու Արտաշատի խճուղու վերակառուցման շինարարական աշխատանքների ձեռքբերման մրցութային փաստաթղթերի փաթեթը: Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ին սկսել համապատասխան մրցութային գործընթացը:

Նմանատիպ նյութեր