Մենք հիանալի խաղ անցկացրեցինք. Իբրահիմովիչ
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչ փուլում «Բայեր»-ի նկատմամբ իր թիմի տարած հաղթանակը:
« Մենք հիանալի խաղ անցկացրեցինք: Կարողացանք արագ գոլ խփել, իսկ երբ առջևում ես հաշվի մեջ, ապա համետաբար հեշտ է լինում: Առաջին խաղակեսում կարողացանք ևս երկու գոլ խփել և ընդմիջումից հետո շարունակեցինք մեր ֆուտբոլը խաղալ: Սա շատ հիանալի երեկո էր»,-ասել է Իբրահիմովիչը: