Զլաթան Իբրահիմովիչ. Եվրո-2016-ում մենք մեր խոսքը կասենք
Շվեդիայի հավաքականի հարձակվող Զլաթան Իբրահիմովիչը բարձր է գնահատել Եվրո-2016-ում խմբից դուրս գալու` իր թիմի հնարավորությունները: Հիշեցնենք, որ E խմբում շվեդների մրցակիցներն են Բելգիան, Իտալիան և Իռլանդիան:
Եթե մեր խմբին նայենք, ապա հասկանալի է, որ մենք ֆավորիտ չենք համարվում: Բացառված չէ, որ մեր վրա արդեն խաչ են քաշել:
Սակայն նույնը նաև որակավորման փլեյ-օֆֆում էր` Դանիայի հավաքականի հետ, որտեղ մենք ոչ մի հնարավորություն չունեինք, բայց տեսա՞ք, ինչ եղավ: Մենք խաղալու ենք Եվրոպայի առաջնությունում, իսկ նրանք հեռուստացույցով են դիտելու», ասել է Իբրահիմովիչը: