Կիևում տուժել են ավելի քան 120 ոստիկաններ
Ոչ պակաս քան 120 իրավապահ մարմինների աշխատակիցներ են տուժել Կիևում անկարգությունների ժամանակ, հաղորդում է РИА «Новости»-ին:
ՆԳ նախարարությնա տվյալներով, նրանցից մոտ 100-ը հոսպիտալացվել է: Բացի այդ զոհված ոստիկանների թիվը հասել է 3-ի:
«Երեքը մահացել են, 35-ը գտնվում են ծանր վիճակում: Իսկ 35 ոստիկաններ վիրավորվել են հրազենի կրակոցից»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրությունում:
Բողոքի ակցիայի մասնակիցների վիրավորների և զոհվածների թիվը ՆԳՆ չի ճշտել:
Նշենք, որ «Բերկուտը» սկսել է գրոհել է Եվրամայդանը, այն բանից հետո երբ միտինգավորները չբավարարեցին իշխանության պահանջը` թողնել հրապարակը: