211652_close_icon
views-count984 դիտում article-date 14:38 08-02-2014

Ճապոնիայում ուժեղ ձնաբքի հետևանքով 320-ից ավելի տուժած է գրանցվել

Ճապոնիայի կենտրոնական մասում ուժեղ ձնաբքի հետևանքով գրանցվել է 2 զոհ, ավելի քան 326 մարդ տարբեր աստիճանի վնասվածք է ստացել: Այս մասին հայտնել է NHK ճապոնական հեռուստաալիքը: Ըստ հեռուստաալիքի տվյալների, Իսիկավա գավառում 2 կին է զոհվել: Կանագավայում 48 բնակիչ է տուժել: Մայրաքաղաքի մոտակայքի 23 շրջաններում շարունակվում են առատ ձյան տեղումները: Ըստ Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչության տվյալների, ձնաբուքը մինչև վաղը չի դադարելու:

Նմանատիպ նյութեր