2343 դիտում
20:49 17-02-2014
Կառավարությունը գենդերային հարցերի լուսաբանման մրցույթ է հայտարարել
Հայաստանի Հանրապետությունում գենդերային հավասարության խրախուսման գործում լրագրողների մասնակցությունը ըստ արժանվույն գնահատելու նպատակով հայտարարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մրցանակաբաշխություն, այս մասին տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը:
Մրցույթի պայմանները.
Մրցույթին կարող են ներկայացվել 2013 թ. մարտի 1-ից մինչև 2014 թ. մարտի 10-ը հրապարակված նյութերը հետևյալ անվանակարգերում.
1. Հեռուստատեսություն և ռադիո
2. Տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներ
Անվանակարգերում կարող են առաջադրվել Երևան քաղաքի և ՀՀ մարզերի հեռուստառադիոհեռարձակման, ինչպես նաև տպագիր և էլեկտրոնային մամուլի ներկայացուցիչները, ովքեր 2013 թվականի նշված ամիսների ընթացքում.
- բարձրացրել և վերլուծել են գենդերային բնույթի խորքային խնդիրներ,
- անդրադարձել են համայնքային մակարդակում գենդերային խնդիրների լուծման լավագույն փորձին
- լուսաբանել են կանանց գործարար և հասարակական նախաձեռնողականության և առաջնորդության լավագույն օրինակները
- հրապարակել են նյութեր ուղղված գենդերային կարծրատիպերի վերացմանը:
Նախատեսվում են մրցանակներ առաջին, երկրորդ և երրորդ տեղերի համար: Մրցանակակիրները կստանան նաև խրախուսական պարգևներ հասարակական և միջազգային կառույցների կողմից:
Ներկայացված աշխատանքները կգնահատի մասնագիտական ժյուրին, որը կազմված կլինի կանանց հիմնահարցերով աշխատող մասնագետներից և լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից:
Անհրաժեշտ է ներկայացնել.
• Հրապարակված նյութը
• Առցանց հրապարակված նյութի էլեկտրոնային հասցեն
• Մամուլում տպագրված նյութի օրիգինալը կամ պատճեն
• Հեռուստառեպորտաժը DVD սկավառակով 1 օրինակ՝ եթեր հեռարձակված հեռուստաընկերության լոգոյով, ինչպես նաև ՀԸ կողմից տրված տեղեկանքով՝ նյութի եթեր հեռարձակման ամսաթվի վերաբերյալ
• Ռադիոնյութը CD կամ DVD սկավառակով
Լրագրողի CV, լրագրողի և լրատվամիջոցի կոնտակտային տվյալներ, նյութի համառոտ նկարագրություն:
Լրագրողական նյութերի ներկայացման վերջնաժամկետն է 2014 թ. մարտի 10-ը: Մրցույթի արդյունքները կամփոփվեն ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի 2014 թ. ապրիլի 7-ին կայանալիք նիստում:
Նյութերը կարող են ներկայացվել յուրաքանչյուր աշխատանքային օր ժամը 12.00-ից մինչև 16.00-ն ՀՀ կառավարության "Հրապարակում" հեռուստածրագրի խմբագրություն, Հանրապետության հրապարակ, Կառավարության թիվ 1 շենք հասցեով:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 010 515935 հեռախոսահամարով կամ գրել [email protected] հասցեով:
Նմանատիպ նյութեր
1625 դիտում
19:54 12-09-2019
ՀԽ գենդերային և ժողովրդագրական հարցերի հանձնաժողովում քննարկվել են Հայաստանի ժողովրդագրական խնդիրները
901 դիտում
13:49 21-02-2024
Կառավարությունը մրցույթ է հայտարարել Ամրակիցի Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերակառուցման համար
Այս բաժնից
970 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
997 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»