211652_close_icon
views-count1010 դիտում article-date 18:28 17-02-2014

Երկու հրացան մեկ թույլտվությունով

Փետրվարի 16-ին, ժամը 01.40-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողները Դիլիջան քաղաքի Շամախյան թաղամասից, ապօրինի զենք պահելու կասկածանքով, բերման են ենթարկել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ, 1988 թ. ծնված Ռուսլան Ա.-ին, և ուղևորներ` 1988 թ. ծնված Հայկ Ղ.-ին, 1977 թ. ծնված Արամ Հ.-ին, 1974 թ. ծնված Արմեն Թ.-ին և 1980 թ. ծնված Վահե Թ.-ին: Ավտոմեքենայի զննությամբ սրահից հայտնաբերվել և առգրավվել է «Իժ-58» տիպի 12 մմ տրամաչափի երկփողանի հրացան` 2 փամփուշտով, և «Իժ-18E» տիպի 12 մմ տրամաչափի մեկփողանի հրացան: «Իժ-58» հրացանի վերաբերյալ Արմեն Թ.-ն ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ, իսկ «Իժ-18E» տիպի հրացանը պատկանում է Հայկ Ղ.-ի պապին, ով չունի համապատասխան փաստաթուղթ: «Իժ-18E»-ն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր