Ճապոնիայում ձնաբքի հետևանքով 19 զոհ է գրանցվել
Ճապոնիայում ձնաբքերի հետևանքով առաջացած միջադեպերի արդյունքում զոհվել է 19 մարդ, մոտ 1,6 հազարը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Այս մասին հայտնել է ազգային Հրշեջ վարչությունը, որը երկրում փրկարարական գործունեություն է իրականացնում։ Տուժածները ՃՏՊ֊ների, տանիքների փլուզումների, լեռնաին սողանքների զոհ են։
Ճապոնիայի 7 պրեֆեկտուրաների 11 բնակելի տարածքներում կտրված է արտաքին աշխարհի հետ կապը։
Ձնաբքի հետևանքով հոսանքազրկված է ավելի քան 9 հազար ընտանիք։ Կիրակի ավելի քան 830 չվերթ է հետաձգվել։
Երկրի մի շարք տարածքներում ճանապարահին երթևեկությունը մասնակի խաթարված է։


