Եգիպտոսում ձնաբքի հետևանքով 4 զոհ է գրանցվել
Եգիպտոսի Սինայան թերակղզու լեռնային շրջաններում ձնաբքի պատճառով 4 մարդ է զոհվել, ևս 12-ը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նման տվյալներ են հաղորդում տեղի ԶԼՄ֊ները։
Ձնաբքի էպիկենտրոնը գտնվել է Մովսես լեռան ստորոտում տեղակայված Սբ․ Եկատերինայի մենաստանում, որը տուրիստական հիմնական երթուղիներից մեկն է։
Ըստ ԶԼՄ֊ների հաղորդման, զոհվածները եգիպտացիներ են։
Նշենք, որ վերջին օրերին Եգիպտոսում ջերմաստիճանի նվազում է գրանցվել։ Կահիրեում և Ալեքսանդրիայում տեղատարափ անձրևներ են։