Շղթայական ավտովթար` Հերացի փողոցում. բախվել են 4 տրանսպորտային միջոց
Այսօր` փետրվարի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում, Հերացի փողոցում` բախվել են 4 տրանսպորտային միջոց:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագարական ընկերությունների ներկայացուցիչները:
Օպերատիվորեն վթարի վայր էր ժամանել նաև 1-03 շտապօգնության բրիգադը, սակայն վարորդները հրաժարվեցին բժիշկների օգնությունից` հայտնելով, որ իրենց լավ են զգում:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի