211652_close_icon
views-count6388 դիտում article-date 23:51 14-02-2014

Շիրակի մարզում զինկոմիսարիատի պետի տեղակալը Mercedes-ով բախվել է Opel-ին. կան վիրավորներ

Այսօր` փետրվարի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:10-ի սահմաններում, Արթիկ քաղաքի բնակիչ 47-ամյա Ադամ Մաթիլյանը վարելով Mercedes մակնիշի 33 TT 588 համարանիշի ավտոմեքենան Արթիկ քաղաքի Գրիգոր Զոհրաբ փողոցում բախվել է Շիրակի մարզի Անուշավան գյուղի բնակիչ 61-ամյա Լյովա Պետրոսյանի վարած Opel Astra մակնիշի 35 VԼ 287 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Opel-ի վարորդ Լ. Պետրոսյանն ու նրա ուղևոր Շիրակի մարզի Նահապետավան գյուղի բնակիչ 55-ամյա Գևորգ Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրիի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Mercedes-ի վարորդ Ա. Մաթիլյանն աշխատում է ՀՀ ՊՆ Անիի զինկոմիսարիատում` որպես պետի տեղակալ: Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության 10-րդ կայազորային քննչական բաժնում նյութեր են նախապատրաստում:

Նմանատիպ նյութեր