211652_close_icon
views-count1237 դիտում article-date 00:53 16-02-2014

«Բարսելոնա» - «Ռայո Վալեկանո»`6:0. Մեսսին` դուբլի հեղինակ. տեսանյութ

Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում առաջատար «Բարսելոնա»-ն հյուրընկալեց նախավերջին տեղում ընթացող «Ռայո Վալեկանո»-ին: «Կամպ Նոու» մարզադաշտում տեղի ունեցած հանդիպումը ավարտվեց հյուրերի ջախջախիչ պարտությամբ: Կատալոնյան ակումբի կազմում դուբլի հեղինակ դարձավ Լիոնել Մեսսին, ևս մեկական ևս մեկական անգամ աչքի ընկան Ադրիանոն, Սանչեսը, Պեդրոն և Նեյմարը, ով վնասվածքից ապաքինվելուց հետո իր վերադարձը նշանավորեց խփած գեղեցիկ գնդակով: Հերթական հաղթանակից հետո «Բարսելոնա»-ն վաստակեց 60 միավոր և գնդակների ավելի լավ տարբերության շնորհիվ շարունակում է ընթանալ առաջատարի դերում: Նույնքան միավոր ունի նաև երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Ատլետիկո»-ն, որը այս տուրում 3:0 հաշվով պարտության մատնեց «Վալյադոլիդ»-ին: 60 միավոր կարող է վաստակել նաև Մադրիդի «Ռեալ»-ը, որը 24-րդ տուրի իր հանդիպում անցկացնելու է վաղը: Անչելոտտիի սաները կմրցեն «Խետաֆե»-ի հետ: «Բարսելոնա» - «Ռայո Վալեկանո»`5:0 Գոլեր` Ադրիանո 2', Մեսսի 37', 68', Սանչես 53', Պեդրո 56', Նեյմար 89'
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր