1283 դիտում
12:37 24-09-2015
Սանայի մզկիթում ահաբեկչական պայթյուններ են իրականացվել, կա առնվազն 12 զոհ
Առնվազն 12 մարդ է զոհվել Եմենի մայրաքաղաք Սանայի մզկիթներից մեկում իրականացված պայթյունների հետևանքով: Կան նաև բազմաթիվ վիրավորներ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, պայթյուններն իրականացրել են 2 մահապարտ ահաբեկիչներ: Մզկիթում այդ պահին եղել են բազմաթիվ հավատացյալներ, ովքեր աղոթում էին Էյդ-ալ-Ադհա (Կուրբան Բայրամ) տոնի առիթով:
Նշենք, որ Եմենի բազմաթիվ տարածքներ, այդ թվում՝ մայրաաքաղաք սանան, գտնվում է ապստամբ հուսիթների վերահսկողության տակ: Հակամարտության վերջին 4 ամիսների ընթացքում Եմենում զոհվել է 4,5 հազար մարդ, այդ թվում՝ 2110 խաղաղ բնակիչ:
Նմանատիպ նյութեր
3850 դիտում
10:45 15-03-2019
Նոր Զելանդիայում անհայտ անձինք կրակ են բացել մզկիթում հավաքվածների վրա. նշվում է առնվազն 27 զոհի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1323 դիտում
16:46 14-02-2014
Սանայի բանտից 30 «Ալ Քաիդայի» ահաբեկիչ է փախել
4383 դիտում
23:14 04-05-2015
Սանայի միջազգային օդանավակայանում ռազմական օդանավ է հրթիռակոծվել. տեսանյութ
Այս բաժնից
640 դիտում
11:33 01-02-2025
ԱՄՆ-ում 5-ամյա տղան մահացել է բարոխցիկում, որտեղ թթվածնային թերապիա էր անցնում
652 դիտում
10:22 01-02-2025
Ֆիլադելֆիայում շտապօգնության ինքնաթիռ է կործանվել
847 դիտում
23:11 31-01-2025
Ադրբեջանական SOCAR-ը դարձել է իսրայելական խոշոր գազային հանքավայրերից մեկի բաժնետեր