211652_close_icon
views-count13750 դիտում article-date 16:20 14-02-2014

Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ աղմկահարույց ավտովթարի գործի նախաքննությունն ավարտվեց

Քիչ առաջ Կոտայքի մարզի դատախազություն է ուղարկվել Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ մահվան ելքով ավտովթարի փաստով հարուցված քրեական գործի նյութերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նախաքննությունն արդեն ավարտվել է, և դատախազությունը նյութերին ծանոթանալուց հետո դրանք ուղարկելու է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ պարզ կլինի, թե որ դատավորն է դատաքննությունն անցկացնելու: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2013 թվականի հոկտեմբերի 20-ին խոշոր [url=https://shamshyan.com/old/arm/2013-10-20-vardan-accident.html]ավտովթար [/url]էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 21:20-ի սահմաններում Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին Վարդան Պետրոսյանի վարած BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: «Վազ 2121» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներից երկուսը՝ Էդգար և Էդուարդ Հակոբյանները, մահացել են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր