211652_close_icon
views-count1157 դիտում article-date 15:54 14-02-2014

Գողին չհաջողվեց փախչել ոստիկաններից

Փետրվարի 12-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 75 շենքի մոտակայքում շրջագայելիս նկատել են մի տղամարդու հետևից խուճապահար վազող մեկ այլ տղամարդու: Ոստիկաններն անմիջապես հետապնդել են փախուստի դիմող քաղաքացուն, բռնել և բերման ենթարկել բաժին: Պարզվել է, որ նա` 1975 թ. ծնված Էդուարդ Ե.-ն, 1978 թ. ծնված Ազատ Հ.-ի խորդանոցի փականը կոտրելով`փորձել է գողություն կատարել: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր