211652_close_icon

Կինը գողացել է հայրական տանը հյուրընկալված մեկ այլ կնոջ հեռախոսը

views-count1790 դիտում article-date 14:51 14-02-2014
Ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները փետրվարի 12-ին, ժամը 15.00-ին, Վանաձոր քաղաքի Մյասնիկյան փողոցի թիվ 7 շենքի մոտից բերման են ենթարկել 1979 թ. ծնված Ռուզաննա Ս.-ին: Պարզվել է, որ նա փետրվարի 10-ին, ժամը 15.00-ի սահմաններում, գտնվելով Լոռու մարզի Ձորագետ գյուղի հայրական տանը` հափշտակել է նույն տանը հյուրընկալված, 1983 թ. ծնված Նաիրա Ա.-ի բջջային հեռախոսը: Կատարվում է հետաքննություն: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր