211652_close_icon
views-count1939 դիտում article-date 13:35 14-02-2014

Ոստիկանության բաժիններում զենք-զինամթերք են հանձնել

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 12-ին, ժամը 12.00-ին, 1963 թ. ծնված Հարություն Ա.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն հրացան` հարմարեցված 5,6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` պայթուցիչով, գնդացրի 7,62 մմ տրամաչափի` 120, ինքնաձիգի 5,45 մմ տրամաչափի 4 և 7,62 մմ տրամաչափի 6 փամփուշտ: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: *** Ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 12-ին, ժամը 18.40-ին, 1961 թ. ծնված Վաղինակ Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: *** Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Ջերմուկի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` փետրվարի 12-ին, ժամը 12.55-ին, 1970 թ. ծնված Վարդգես Հ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան: Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր