Հայանպաստ ելույթ՝ Մեծ Բրիտանիայի պառլամենտում. տեսանյութ
Մինչ Եվրախորհրդարանի էթիկայի հանձնաժողովը ուսումնասիրում է «ադրբեջանական սուլթանությունը» «ժողովրդավարական դրախտ» ներկայացրած պատգամավորների կաշառվածության մասին տեղեկությունները և խոստանում` պատժել Ալիևի եվրոպացի խոսնակներին, ադրբեջանական լոբբինգի ազդեցությունը թուլանում է նույնիսկ Անգլիայում, որին , սովորաբար, կաշկանդում են իր նավթային շահերը Բաքվում:
Ադրբեջանական ռասիզմի մասին` Քերոլայն Քոքսի շուրթերով բարձրաձայնած «Գարդիան» թերթի հայտնի հրապարակմանը հաջորդել է ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումը բրիտանական խորհրդարանի վերին ատյանում` Համայնքների պալատում: Այնտեղ հնչել է ղարաբաղյան հիմնախնդրի էության մասին ամբողջ ճշմարտությունը հակառակ` բրիտանա-ադրբեջանական տնտեսական գործընկերությունը չվտանգելու մասին` մի քանի օրենսդիրների մտահոգություններին:
Աղբյուր` a[url=http://www.armeniatv.am/hy/news/46444]rmeniatv.am[/url]