ԱՄՆ֊ում ձնաբքի հետևանքով 3,7 հազար չվերթ է հետաձգվել
ԱՄՆ֊ի հարավային և հարավարևմտյան նահանգներում ձնաբքի հետևանքով ավելի քան 13 մարդ է զոհվել։ Ուժեղ ձյան տեղումների պատճառով 3,7 հազար չվերթ է հետաձգվել։ Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը։
Ըստ օդեևութաբանների կանխատեսումների, Նյու Յորքում 40 սմ տեղումներ են սպասվում։ Ձնաբուքը կաթվածահար է արել երթևեկությունը։ Կոմունալ ծառայության աշխատակիցները չեն հասցնում մաքրել նույնիսկ գլխավոր ավտոճանապարհները։ ՃՏՊ֊ների թվի կտրուկ աճ է գրանցվել։
Տեղի ԶԼՄ֊ները կոչ են անում վարորդներին երթևեկելուց զերծ մնալ։