Կառավարությունը փոխհատուցեց սիրիահայերին տրամադրված ՀՀ անձնագրի պետտուրքի գումարը
Հայաստանի կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը տրամադրեց 16 մլն 705 հազար դրամ՝ 2013 թվականի չորրորդ եռամսյակում սիրիահայերին տրամադրված անձնագրերի պետտուրքի գումարը փոխհատուցելու նպատակով:
Ինչպես ՀՀ կառավարության նիստում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը, նշված ժամանակահատվածում սիրիահայերին տրամադրվել է ՀՀ քաղաքացու 257 անձնագիր: Ընդ որում` այդ անձնագրերը տրամադրվել են ինչպես Սիրիայում, այնպես էլ այլ պետություններում գտնվող ՀՀ դեսպանություններում' ազգությամբ հայ այն Սիրիայի քաղաքացիներին, որոնք ձեռք են բերել նաև ՀՀ քաղաքացիություն և դիմել են անձնագիր ստանալու համար: