211652_close_icon
views-count2207 դիտում article-date 18:57 12-02-2014

Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածներում գազ չի լինի

«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գազի արտահոսքի վերացման, վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով փետրվարի 13-ին ժամը 10:00–ից մինչեւ փետրվարի 14-ի ժամը 21:00–ն դադարեցվելու է Կենտրոն վարչական շրջանի Մյասնիկյան, Հերացի, Այգեստանի 9,10,11, 11/1, Չարենց, Չարենցի 1-ին նրբ., Նար-Դոսի, Տիգրան Մեծի, Կորի, Եր.Քոչարի, Ալ.Մանուկյան, Իսահակյան, Աբովյան, Կորյունի փողոցներով պարփակված թաղամասերի եւ հարակից նրբանցքների գազասպառողների գազամատակարարումը:

Նմանատիպ նյութեր