211652_close_icon
views-count1029 դիտում article-date 17:46 12-02-2014

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հետ

Փետրվարի 12-ին ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել և ուսումնական պարապմունք է անցկացրել ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հետ: Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցել են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ: Հանդիպման ընթացքում Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի ուսումնական գծով տեղակալ, գնդապետ Խաչիկ Խաչատրյանը ներկայացրել է հրամանատարաշտաբային դասընթացների մեկնարկից իրականացված աշխատանքների ամփոփ հաշվետվությունը: Նշվել է, որ դասընթացների ընթացքում սպաները ձեռք են բերել անհրաժեշտ պրոֆեսիոնալ գիտելիքներ և հմտություններ, որոնք կարող են կիրառվել գործնականում` ապրիլ ամսին անցկացվելիք հրամանատարաշտաբային և մարտավարական զորավարժությունների ընթացքում: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում կարևորել է ռազմական և հետբուհական կրթություն ստացած սպայի դերը զինված ուժերում, համոզմունք է հայտնել, որ հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցները կցուցաբերեն բանիմացության այնպիսի որակներ, որոնք բնորոշ են պրոֆեսիոնալ սպային: Սեյրան Օհանյանը մի շարք ցուցումներ և հանձնարարականներ է տվել հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցներին` դասընթացների արդյունավետությունն առավել բարձրացնելու նպատակով: Սեյրան Օհանյանը պատասխանել է նաև հրամանատարաշտաբային դասընթացների մասնակիցների հարցերին: ՀՀ ռազմակրթական բարեփոխումների կիզակետը հանդիսացող հրամանատարաշտաբային դասընթացների մեկնարկով ՀՀ ԶՈւ անձնակազմի պրոֆեսիոնալ կրթությունը տեղափոխվում է որակական նոր հարթություն, որը ռազմական ինստիտուտներում, իսկ այնուհետև՝ որակավորման բարձրացման կենտրոնում ձեռք բերված գիտելիքների և հմտությունների հետագա զարգացումով և հղկումով ապահովում է ՀՀ ԶՈւ ավագ սպայակազմի բանիմացությունը համազորային, համատեղ, համակողմանի և բազմազգ օպերատիվ միջավայրերում և դրան զուգահեռ՝ ռազմական կառավարման մագիստրոսի որակավորումը:

Նմանատիպ նյութեր