211652_close_icon
views-count2104 դիտում article-date 17:41 17-01-2014

Սեյրան Օհանյանը ԼՂՀ-ում հանդիպել Է ՊԲ սպայակազմի հետ

Հունվարի 14-ին հանրապետության զինված ուժերի սահմանամերձ զորամասեր կատարած աշխատանքային այցի ընթացքում, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է նաև ՊԲ բոլոր կայազորերում և տեղում հանդիպումներ ունեցել սպայակազմի հետ: Այդ հանդիպումների ընթացքում նախարարն անդրադարձել է 2013թ. բանակային տարում իրականացված գործընթացների վերլուծությանը, խոսել տարածաշրջանային ռազմաքաղաքական զարգացումների և դրանցից բխող անելիքների մասին՝ հատուկ շեշտադրում կատարելով բանակի մարտական ու բարոյահոգեբանական պատրաստության, սպառազինության և տեխնիկայի ձեռքբերման ու դրանց նպատակային շահագործման, թիկունքային ապահովման արդյունավետության բարձրացման և էլի մի շարք կարևոր ուղղությունների վրա: Իր հանդիպումների ժամանակ Սեյրան Օհանյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաև բանակային առօրյայի ճիշտ կազմակերպման, զինվորական կոլեկտիվներում կանոնադրական և մարդկային փոխհարաբերությունների զուգորդման, անձնակազմի մարտական ոգու հարաճուն բարձրացման և կարգապահության ամրապնդման վրա:

Նմանատիպ նյութեր