211652_close_icon
views-count1013 դիտում article-date 10:04 12-02-2014

ԱԺ–ում տեսախցիկներն արդեն ինտենսիվորեն տեղադրվում են․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Երեկ արդեն տեսախցիկները «հասել» էին Աժ երկրորդ հարկ և խիստ ինտենսիվորեն տեղադրվում էին։ Ըստ ամենայնի, միայն երկրորդ հարկում կլինի մոտ 20 տեսախցիկ՝ տեղեկացրին ցավով այդ գործընթացին հետևող պատգամավորները, որոնք շվարած հարցնում էին. «Հիմա քանի անգամ տուալետ մտնենք, այդքան պետք է նկարե՞ն, իմանա՞ն, հո գաղութ չի՞, Աժ-ն էլ հո քրեակատարողական հիմնարկ չի՞, մենք էլ հո «ուզնիկ» չենք, որ մեր ամեն քայլին հետևեն. մետաղորսիչների տակով անցնում ենք՝ հերիք է, էստեղ ինչներս են ստուգում»»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր