Սոչի-2014. գերմանուհի Ֆոգտը դարձավ դահուկացատկի առաջին օլիմպիական չեմպիոնը
Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերում առաջին անգամ տեղի ունեցավ կանանց թռիչք դահուկահարթակից մրցումները, որտեղ ուժեղ գտնվեց գերմանուհի Կարինա Ֆոգտը և այս մրցաձևում առաջին անգամ դարձավ օլիմպիական չեմպիոն: Արծաթե մեդալը բաժին հասավ ավստրիացի Դանիելա Իրաշկոյին, իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Ֆրանսիայի ներկայացուցիչ Կոլին Մատտելը:
1. Կարինա Ֆոգտ (Գերմանիա) — 247,4.
2. Դանիել Իրաշկո (Ավստրիա) — 246,2.
3. Կոլին Մատտել (Ֆրանսիա) — 245,2