211652_close_icon
views-count3727 դիտում article-date 21:41 11-02-2014

«Հավատամք» կենտրոնի նախաձեռնությամբ Արաբկիրի Հայորդյաց Տունը հյուրընկալեց Պետական հոգածության ներքո գտնվող 5 հաստատության երեխաների

Քաղաքամայր Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը շարունակում է Տյառնընդառաջի տոնին նախընթաց «Ընդառաջ Աստծո, ընդառաջ սիրո» խորագիրը կրող միջոցառումների շարքը: Այսօր՝ փետրվար 11-ին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու «Հավատամք» հոգևոր կենտրոնը Արաբկիրի Հայորդյաց Տանը հյուրընկալեց Պետական հոգածության ներքո գտնվող 5 հաստատության երեխաներին: Հանդիսության սկզբում ներկաներին ողջունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդյաց Տների հոգևոր տեսուչ Տեր Կոմիտաս Վարդապետ Հովնանյանը, ինչից հետո «Հավատամք» երգչախմբի կատարմամբ հնչեց Տերունական Աղոթքը՝ «Հայր մեր»-ը: Այնուհետև ինչպես խմբային, այնպես էլ անհատական կատարումներով հանդես եկավ «Հավատամք» հոգևոր կենտրոնի «Հավատամք» երգչախումբը՝ հանդիսատեսին ներկայացնելով մեր հոգևոր և ժողովրդական երգեցողության գանձերը: Իրենց պարային կատարումներով միջոցառումն առավել հետքրքիր դարձրեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Ազգային» պարային համույթը, Արաբկիրի Հայորդյաց տան «Կանթեղ» պարային համույթն ու Նորքի Հայորդյաց տան Գևորգ Գինոսյանի անվան կրկեսային դպրոցի սաները, և միջոցառումն էլ ավելի տպավորիչ դարձավ, երբ բեմահարթակ բարձրացավ ՀՀ ժողովրդական արտիստուհի Ալլա Լևոնյանը: «Հայկական ռիթմեր» երաժշտական կատարումների ներքո հանդիս եկան Նորքի Հայորդյաց Տան «Արմեններ» համույթի և Նորքի Հայորդյաց Տան «Հայկազուն» երգի-պարի համույթի սաները: Միջոցառման ավարտին Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր Եկեղեցու և «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանն իր շնորհակալական խոսքն ուղղեց Հայորդյաց տան սաներին, մանկավարժներին, տնօրեններին, ինչից հետո «Հավատամք» հոգևոր կենտրոնի անդամները հյուրասիրություն կազմակերպեցին երեխաների համար: Մանուշակ Հովակիմյան Գագիկ Շամշյանի ֆոտոռեպորտաժը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+

Նմանատիպ նյութեր