Bundesliga.de. Մխիթարյանը` 23-րդ տուրի լավագույն խաղացող. տեսանյութ
Բունդեսլիգայի պաշտոնական կայքը է 23-րդ տուրի լավագույն ֆուտբսլիստ է ճանաչել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ վերոնշյալ տուրում «Բորուսիա»-ն սեփական խաղադաշտում 3:0 հաղթեց «Նյուրնբերգ»-ին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ: