211652_close_icon
views-count8339 դիտում article-date 13:58 11-02-2014

Այսօր երջանկահիշատակ Յան Պորտերֆիլդի ծննդյան օրն է

Փետրվարի 5-ը Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ շոտլանդացի Յան Պորտերֆիլդի ծննդյան օրն է: Այսօր նա կդառնար 68 տարեկան: Մարդ-լեգենդ, ով կարողացավ հեղափոխություն անել հայկական ֆուտբոլում: Յան Պորտերֆիլդի ավանդը շատ մեծ է ներկայիս հավաքականի հաջողությունների մեջ, քանի որ նա հիմնովին բարեփոխեց մեր թիմի ելույթները և ստիպեց հավատալ, որ մենք կարող ենք ունենալ ուժեղ ազգային հավաքական: Նրա օգնականը և սանը` Վարդան Մինասյանը շարունակեց լեգենդար շոտլանդացու կիսատ թողած գործը և կարողացավ հետագայում նոր հաջողություններ գրանցել հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Ջոն «Յան» Պորտերֆիլդը ծնվել է 1946թ. փետրվարի 11-ին, Շոտլանդիայի Դանֆերմլին քաղաքում: Հենց այստեղ Պորտերֆիլդը սկսեց իր ֆուտբոլային կարիերան: Նրա առաջին թիմը «Ռեյտ Ռովերս» ակումբն էր, որտեղ 3 տարի անցկացնելուց հետո տեղափոխվեց անգլիական «Սանդեռլենդ»: 1973 թվականին Անգլիայի գավաթի եզրափակիչ խաղում Պորտերֆիլդը դարձավ «Լիդս»-ի դարպասը խփած հաղթական գոլի հեղինակը: Շոտլանդացի կիսապաշտպանը 10 տարի «Սանդեռլենդ»-ում անցկացնելու հետո`1976 թվականին տեղափոխվեց «Ռեդինգ»: 1977 թվականի Պորտերֆիլդը սկզբում դարձավ «Շեֆիլդ Ուենսդեյ»-ի խաղացող, իսկ հետո խաղացող մարզիչ: Խաղացողի կարիերան ավարտելուց հետո նա սկսեց մարզել «Ռոտերհեմ Յունայեդ»-ը և թիմի հետ հաղթեց Անգլիայի երրորդ դիվիզիոնի մրցաշարը: 1981 թվականի հունիսի 6-ին շոտլանդացին գլխավորեց «Շֆեիլդ Յունայթեդ»-ը: Նրա առջև թիմին 4-րդ լիգային` 1-ին դիվիզիոն դուրս բերելու խնդիր դրվեց: Հինգ մրցաշրջանների ընթացքում նրան, գրեթե հաջողվեց կատարել իր առջև դրված խնդիրը` «Շեֆիլդ»-ը հասավ 2-րդ դիվիզիոն: Այդուհանդերձ Պորտերֆիլդը պաշտոնանկ արվեց: 1986 թվականի նոյեմեբերին Պորտերֆիլդը «Աբերդին»-ի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինեց լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնին, ով գլխավորեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Սակայն Պորտերֆիլդի աշխատանքը չպսակվեց հաջողությամբ, և նա իր զբաղեցրած պաշտոնից հեռացավ 1988 թվականին: Այդ տարի նա դարձավ «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Բոբբի Քեմբելի օգնականը: 1989 թվականին Պորտերֆիլդը նշանակվեց երրորդ դիվիզիոնում հանդես եկող «Ռեդինգ»-ի մարզական տնօրեն, սակայն 18 ամիս անց պաշտոնանակ արվեց և կրկին վերդարձավ «Չելսի», որտեղ սկզբում հանդիսնում էր Բոբբի Քեմբելի, իսկ այնուհետև Կեն Բեյթսի օգնականը: 1999 թվականին ավիավթարի հետևանքով զոհվեց Զամբիայի հավաքականի խաղացողների մեծ մասը: Միսթեր Պորտերֆիլդը նշանակվեց թիմի գլխավոր մարզիչ, որպեսզի վերականգնի թիմը: Սակայն շուտով նա հրաժարական տվեց: 1996 թվականին նա վերդարձավ Անգլիա, որտեղ ստանձնեց «Բոլթոն»-ի գլխավոր մարզչի օգնականի պարտականությունները: Ֆուտբոլային պատմության մեջ Պորտերֆիլդը նաև մտավ, որպես Օմանի և Տրինիդադ և Տոբագոյի հավաքականների մարզիչ: 2003 թվականին նա նշանակվեց կորեական «Պուսան» ակումբի մարզական տնօրեն, որտեղ աշխատեց մինչև 2006 թվականի ապրիլի 4-ը և պայմանագիր կնքեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ: Պորտերֆիլդը չէր թաքցնում իր սերը մեր երկրի, ժողովրդի և ֆուտբոլիստների նկատմամբ: Բազամաթիվ հարցազրույցների ժամանակ մարզիչը հիշատակում էր իր ջերմ վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ և համբուրում էր ՀՖՖ խորհրդանշանը: Իրենց հերոսին չեն մոռանում նաև հայ երկրպագուները, քանի որ շոտլանդացու հետ է կապված Հայաստանի ազգային հավաքականի մի փայլուն ժամանակաշրջան: Պորտերֆիլդի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը սենսացիոն հաղթանակ տարավ Լեհաստանի հավաքականի նկատմամբ և ոչ-ոքի խաղաց Պորտուգալիայի ևՍերբիայի ընտրանիների հետ: Այդ ժամանակահատվածում Հայաստանի հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում բարձրացավ 80-րդ հորիզոնական, որը տվյալ ժամանակհատվածում ռեկորդային ցուցանիշ էր համարվում մեր ընտրանու համար: Քաղցկեղով հիվանդ լինելով հանդերձ Պորտերֆիլդը շարունակում էր ղեկավարել Հայաստանի հավաքականը: 2007 թվականի սեպտեմբերի 11-ին Յան Պորտերֆիլդը հեռացավ կյանքից: ՈՒԵՖԱ-ն խորին ցավակցություններ հայտնեց ոչ միայն ՀՖՖ-ին, այլև աբողջ երկրին: [b]ԱՐՏԱԿ ՎԱՀԱՆՍԱՐՅԱՆ[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր