211652_close_icon

Հնդկաստանը նոր բալիստիկ հրթիռ է փորձարկել

views-count2569 դիտում article-date 15:28 15-05-2016
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է նոր բալիստիկ հրթիռը հաջողությամբ արձակելու մասին, որը սեփական արտադրության է, հաղորդում է Ria Novosti-ն: Հրթիռը կոչվում է Prithvi-II, պատկանում է «ցամաք-ցամաք» դասին և միջին հեռահարության է: Այն արձակվել է Օդիշա նահանգի Չանդուփուր պոլիգոնից: Ունակ է կրելու 500 կգ-ից մինչև 1 տոննա մարտական բեռ: Թռիչքի հեռավորությունը կազմում է 350 կմ, կշիռը՝ 4,6 տոննա: Մշակվել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և մշակումների կազմակերպության կողմից:

Նմանատիպ նյութեր