Սոչի-2014. Գերմանիային երկրորդ ոսկե մեդալը պարգևեց լեռնադահուկորդ Հյոֆլ-Ռիշը
Լեռնադահուկային մարզաձևի սուպեր-կոմբինացիա մրցապայքարում հաղթող է ճանաչվել գերմանուհի Մարիա Հյոֆլ-Ռիշը, ով լավագույն արդյունքն է ցույց տվել արագընթաց վայրէջքի մրցումներում: Երկրորդ տեղը գրավել է Ավստրիայի ներկայացուցիչ Նիկոլ Հոսպը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է ամերիկուհի Ջուլիա Մանկուսոն:
1. Մարիա Հյոֆլ-Ռիշ (Գերմանիա) - 2:34.62
2. Նիկոլ Հոսպ (Ավստրիա) - 2:35.02 (+0.40)
3. Ջուլիա Մանկուսո (ԱՄՆ) - 2:35.15 (+0.53)